
30 դիտում
Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով: Մնացած բոլոր տարբերակները, որոնք կարելի է նշել որպես պատճառ, պարզապես ռիսկի գործոններ են համարվում:
Արգանդի վզիկի քաղցկեղը վաղ փուլերում կարող է գանգատներով չուղեկցվել, իսկ ախտանշանների դեպքում ամենահաճախ հանդիպողը կնոջ մոտ արյունային արտադրությունն է սեռական ուղիներից: Բարդացած փուլերում դիտվում են սուր ցավեր, առատ արյունային արտադրություն, կարող են լինել նաև այլ օրգան-համակարգերի հետ կապված փոփոխություններ, հատկապես՝ միզուղիների: Քաղցկեղի երրորդ-չորրորդ փուլերում հաճախ ձևավորվում են միզուկ-հեշտոցային, միզապարկ-հեշտոցային խուղակներ, որոնց պարագայում մեզը կամ կղանքը անկանոն կերպով հոսում է սեռական օրգաններից:Ցանկացած ախտորոշում, սովորաբար, սկսում են ամենապարզ մեթոդներից: Արգանդի վզիկի ուռուցքային ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար առաջին այցի ժամանակ հետազոտությունն սկսվում է գինեկոլոգիական հայելիներով զննումից: Կասկածելի օջախներ հայտնաբերելու դեպքում բժիշկը կատարում է կոլպոսկոպիա. հատուկ մշակումից հետո խոշորացնող սարքի օգնությամբ զննվում է արգանդի վզիկը: Բուժման հիմնական, արմատական մեթոդը վիրահատությունն է: Ավելի ուշացած բոլոր փուլերում՝ երկրորդ, երրորդ և չորրորդ, բուժման արդյունավետությունը նվազում է:
Այդ պատճառով բոլորին հորդորում ենք կանոնավոր դիմել բժշկի, դիմել սքրինինգային հետազոտությունների, որպեսզի հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլերում` ապահովելու առավել արդյունավետ բուժում: